Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի 77-րդ հանդիպումը։
Թեմա․ «Քաղաքակրթության մոլորակ Հայաստանը»
Բանախոս․ Լիա Ավետիսյան՝ գրող, թարգմանիչ։
Հանդիպման օրը համընկավ հայ ժողովրդի նշանավոր գիտնականի՝ ռադիոֆիզիկոս, ռադիոաստղագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու մահվան տարելիցի հետ։ Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեծ գիտնականի հիշատակը։
Նոյեմբերի 23-ին հանդիպում ունեցանք Գերմանիայում բնակվող հայ կոմպոզիտոր և օպերային երգիչ-տենոր Մասիս Առաքելյանի հետ, որը մի լավ առիթով ժամանել է Հայաստան և ցանկություն հայտնել ծանոթանալ «Քարահունջ հայագիտական կենտրոնի» գործունեության ու անդամների հետ, քանի որ հեռվից հեռու աչալուրջ հետևում է մեր կյանքի ռիթմին և ծանոթ է հայագիտական կենտրոնի բոլոր բանախոսությունների տեսագրություններին։
Պարզվեց, որ Մասիսը, հրապուրվելով Պարիս Հերունու Քարահունջ աստղադիտարանի ուսումնասիրություններով, ինչպես նաև ընթերցելով Արթուր Արմինի աշխատությունները, գրել է մի սիմֆոնիա, որն անվանել է «ՔԱՐԱՀՈՒՆՋ»։ Սիմֆոնիան տեղ տեղ ընթանում է երգչախմբի, բալետային պարարվեստի հատվածով, որոնք ավելի են հզորացնում նյութի արտահայտչականությունը։ Երգի բառերը հեղինակի ստեղծագործությունն է, որը, նրա իսկ բնութագրմամբ, իրեն «վերևից» է թելադրվել։
Պայմանավորվածություն կա Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի դեկավարության և սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար պարոն Դուրգարյանի հետ՝ բեմադրելու Մասիս Առաքելյանի սիմֆոնիան։
Մեր հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում, մի քանի ժամ շարունակ զրուցում էինք փոխադարձաբար հետաքրքրող թեմաներով։ Հուսով ենք, որ մեր հայրենակցի հայրենասիրական գեղեցիկ նախագիծը անպայման կիրականացվի։ Առայժմ մի փոքր ֆինանսավորման խնդիր կա։
Նոեմբերի 21-ին տեղի ունեցավ «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի 74-րդ հանդիպումը Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում:
Թեման՝ «Մտորումներ մեր բառապաշարի շուրջ»:
Բանախոս՝ Հրաչիկ Հակոբջանյան, բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան, Երևանի Բրյուսովի պետական համալսարանի լեզվաբանության ամբիոնի դոցենտ, Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի հիմնադիր անդամ:
Ներածական խոսքով ելույթ ունեցավ հայագետ, մշակութաբան Արթուր Արմինը: