Մայիսի 8-ին՝ տեղի ունեցավ ՀՈՒՇ – ԵՐԵԿՈ` նվիրված «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի երկու հիմնադիր անդամների՝ երկրաբան, մշակութագետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶԻԶԲԵԿՅԱՆԻ և քիմիկոս-գիտնական, հանրային գործիչ և Հայաստանի կանաչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ հիշատակին։
Երեկոյի ընթացքում իրենց հուշերով կիսվեցին մեր վաղաժամ հեռացած ընկերների մտերիմները, բարեկամները և կոլեգաները։
Երեկոյի ընթացքում լեզվաբան Լեյլա Ստեփանյանը ներկայացրեց Հովհաննես Ազիզբեկյանի վերջին աշխատությունը՝ <<ՄԱՍԻՍ ԹԵ ԱՐԱՐԱՏ>>, որը նա չհասցրեց ավարտել և զեկուցել հանրությանը։
Ապրիլի 30-ին տեղի ունեցավ «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի 83-րդ հանդիպումը, որը կազմակերպվում է Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի հետ համատեղ:
Թեման՝ «Հայերենի անհայտ ծագման բառարմատների խնդիրը նոստրատիկ լեզվաբանության համատեքստում /ֆիննաուգրական լեզուների համեմատությամբ»:
Բանախոս՝ Գոհար Նիկողոսյան, բ.գ.թ., ՀԱՊՀ օտար լեզուների ամբիոնի դոցենտ։
Ապրիլի 23-ին տեղի ունեցավ «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի 82-րդ հանդիպումը Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի հետ համատեղ:
Թեման՝ «Քվանտային Տիեզերք և Կյանք Որպես Պատրանք»:
Բանախոս՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գևորգյան (ՀՀ ԳԱ Ակադեմիա):
Ապրիլի 18-ին <<Քարահունջ հայագիտական կենտրոնի>> թիմը հյուրընկալեց Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին։ Հանդիպման նախաձեռնությունը պատկանում էր մաթեմատիկայի ուսուցչուհուն, ով դիմեց մեր կենտրոն խնդրանքով, որ մեր մասնագետները պատմեն աշակերտներին Քարահունջի մասին, քանի որ աշակերտներn աշխատում էին մի նախագծի շուրջ, որը ներառում էր նաև Քարահունջ աստղադիտարանի ուսումնասիրությունը։ Նշենք, որ երեխաները նախորոք ընթերցել էին բավականին շատ նյութեր Քարահունջ աստղադիտարանի մասին և պատրաստված էին։
Հայագիտական կենտրոնի թիմը սիրով արձագանքեց առաջարկին՝ համոզված լինելով, որ Քարահունջի պահպանությունն ու արժևորումը լիարժեք չեն կարող իրականացվել առանց երիտասարդ սերնդի կրթության և ներգրավման։ Մենք միշտ ուրախ ենք նրանց հետ կիսվել մեր գիտելիքներով։
Հանդիպման ընթացքումՔարահունջ հայագիտական կենտրոնի տնօրեն Նանա Հերունին աշակերտներին հանգամանորեն ներկայացրեց Քարահունջի աստղադիտարանը, դրա գիտական և մշակութային նշանակությունը, ինչպես նաև դրա կապը տիեզերական երևույթների հետ։ Ելույթներով հանդես եկան նաև կենտրոնի անդամներ Հրաչիկ Հակոբջանյանը և Գառնիկ Ստեփանյանը։
Հուսով ենք, որ այդ երեկո աշակերտները ձեռք բերեցին նոր գիտելիքներ, և նրանց հետաքրքրությունը հնագույն պատմական հուշարձանների, մասնավորապես Քարահունջ աստղադիտարանի նկատմամբ, կուղեկցի նրանց նաև հետագայում։ Նրանք նաև պատրաստակամություն հայտնեցին ապագայում շարունակել կապը կենտրոնի հետ և մասնակցել ամառային արևադարձի նշմանը։
Ապրիլի 17-ին տեղի ունեցավ «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի 81-րդ հանդիպումը Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի հետ համատեղ:
Թեման՝ «Ծիսապաշտամունքային երգերի հնագույն շերտերը և դրանց խորհրդաբանությունը»:
Բանախոս՝ Մարիաննա Տիգրանյան՝ երաժշտագետ, ֆոլկլորագետ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշատող, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դոցենտ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող:
Ապրիլի 10-ին Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում տեղի ունեցավ «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի 80-րդ հանդիպումը:
Թեման՝ «ԱՇԽԱՐՀԻ ՆԱԽԱԼԵԶՈՒՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԾԱԳՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԵՏՈՎ»:
Զեկուցումը նվիրված էր այն խնդրի լուսաբանմանը, որ 19-րդ դարում լեզվաբանության մեջ աշխարհի լեզուները դասակարգվեցին 60 լեզվաընտանիքների, առանց քննելու՝ կան արդյոք երկրագնդի վրա 60 համապատասխան վայրեր, որտեղ կարող էր առաջանալ մարդը և գոյատևել բարենպաստ պայմաններում։ Կատարվում է լայն ֆորմատի հետազոտություն և ներկայացվում, որ կարելի է գտնել միայն 5-8 նման վայրեր, թեև հնէամարդաբանությունը միայն Արևելյան Աֆրիկան է հռչակել որպես մարդկային արարման վայր։
Բանախոս՝ Հրաչիկ Հակոբջանյան, լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի Բրյուսովի պետական համալսարանի լեզվաբանության ամբիոնի դոցենտ, «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի հիմնադիր անդամ: