top of page
Посещение Обсерватории Караундж

Հայ նավաշինության և նավագնացության պատմություն

  • 2026-04-02
Մարտի 27-ին տեղի ունեցավ «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի 78-րդ հանդիպումը,  որը իրականացվում է Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի հետ համատեղ:

Թեման՝ «Հայ նավաշինության և նավագնացության պատմության ակնարկներ»։

Բանախոս՝ Գրիգոր Բեգլարյան, աշխարհագրագետ, քարտեզագիր, «ԱՏԼԱՍ Հայաստանեայց Աշխարհի» գրքի հեղինակ, «Կիլիկիա» նավի բոցման։

Բանախոսությունը ներառեց հնագույն դարաշրջանը՝ Ք.ա. 3-րդ հազարամյակից մինչև վաղ միջնադար, այդ թվում առասպելներ և բանահյուսություն; ապա՝ Կիլիկիայի ծովային պատմությունն իբրև հայ պետական ծովագնացության նմուշ; և վերջապես, նոր և նորագույն շրջաններ, ներառյալ միջազգային ծովային իրավունքի և 17-18-րդ դարերի հայ ծովագնացության բացառիկ օրինակներ։ Նաև շոշափվեցին ծովային եզրույթների և տեղանունների հարցեր, ինչպես նաև համաշխարհային ծովագնացությանն առնչվող հայերի ակնհայտ ներդրման ապացույցներ։

Հանդիպման տեսագրությունը մեր Youtube-յան էջում՝
https://www.youtube.com/watch?v=2tPq-mA6x7s 

6 просмотров
0 комментариев

Недавние посты

Смотреть все
bottom of page