Մայիսի 6-ին կայացավ «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի հերթական 29-րդ հանդիպումը:
Թեման՝ Տիեզերքի կառուցվածքը և Հայ գիտնականների ավանդը տիեզերքի պատկերացումների ձևավորման ու զարգացման գործնթացներում։
Ներկայացվեց տեսանելի Տիեզերքի կառուցվածքի և զարգացման արդիական պատկերի ձևավորման վերջին 300 ամյա փուլը։ Նաև դրա արդյունքում մարդկության կազմած պատկերացումը Մետագալակտիկայի մասին և այդ գործընթացում հայազգի գիտնականների համամարդկային ներդրումը վերջին հարյուրամյակի ընթացքում։ Հատուկ համակարգչային ծրագրով ցուցադրվեցին տիեզերական մարմինների՝ Երկրի տարբեր աստղադիտարաններից արված, իրական նկարները և մեկնաբանությունները։
Բանախոս՝ Աշոտ Մելքոնյան, աստղաֆիզիկոս, ֆ․մ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ աստղադիտարանի տնօրեն։
Հանդիպման տեսանյութը հասանելի է մեր Youtube-յան ալիքում՝
Comments