07.03.2022. Օրերս նշեցինք մեր կենտրոնի ստեղծման երկրորդ տարեդարձը։ Ամփոփեցինք կատարված աշխատանքները` գիտական արշավներ, հետազոտություններ, հոդվածներ, բանախոսություններ, հանդիպումներ, համագործակցություններ տարբեր կառույցների հետ և այլն: Նախանշվեցին նաև այս տարվա անելիքները։
Հրաշալի է, որ կա մի միջավայր, որտեղ մենք մշտապես ուրախ ենք հանդիպել միմյանց, և որտեղ տիրում է հայրենասիրության և հայագիտության ոգին, որտեղ տարբեր կարծիքներ լսելի էն և քննարկելի:
Մեր բանախոսությունների շարքը, որի ունկնդիրների շրջանակը ընդլայնվում է, շարունակական է: Այսուհետ հանդիպումները կկայանան ուրբաթ օրերին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դահլիճում, մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար։ Հետևեք մեր հայտարարություններին FB-ի էջում՝ https://www.facebook.com/CarahungeNGO
Comentarios