top of page

Քարահունջը UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու գործընթացը:

Updated: Oct 7, 2021

17.03.2020 Քարահունջի պահպանության հարցում ՙՙՔարահունջ հայագիտական կենտրոն՚՚ ՀԿ-ն համագործակցում է տարբեր հասարակական կազմակերպությունների և անհատների հետ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Լեհաստանում, Ռուսաստանում և այլն:

Մասնավորապես ԱՄՆ-ից մեր ընկերների ջանքերի շնորհիվ ամիսներ առաջ կապ էր հաստատվել UNESCO-ի գրասենյակի հետ, իսկ հետագայում՝ UNESCO-ին կից ICOMOS (Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ) միջազգային կազմակերպության հետ, որի գործունեությունը նվիրված է աշխարհում մշակութային և պատմական վայրերի պահպանմանը և պաշտպանությանը:


Մենք գտնվում ենք սերտ համագործակցության մեջ ICOMOS-ի հայաստանյան գրասենյակի հետ, ինչի արդյունք դարձավ ICOMOS-ի կողմից գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությանը ներկայացված օբյեկտների ցանկը, որում ներառված է նաև Քարահունջը: Այդ ցանկը՝ բաղկացած 7 օբյեկտից, առաջարկվում է ընդգրկել UNESCO-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակի մեջ:

Հետագայում, եթե նախարարությունը դիմի այս ցուցակով UNESCO, վերջինս կկարողանա տարեկան միայն 2 օբյեկտ այդ ցուցակից ընդգրկել իր հիմնական ցանկում:


Կախված Քարահունջում տիրող ներկա իրավիճակի զարգացումներից՝ դիտարկվում է նաև ICOMOS-ի միջազգային փորձագետների այցը Հայաստան՝ Քարահունջում ավերիչ պեղումների գնահատականը տալու:


Հիշեցնենք, որ մենք պահանջում ենք հուշարձանի անհապաղ պատշաճ վերականգնումը և պեղումների թեմայի ընդմիշտ փակումը:


Շնորհակալություն Արմինե Պալյանին և Building Better Future կազմակերպությանը աջակցության համար:


Շնորհակալություն մեզ բոլոր աջակցողներին:





5 views0 comments

Comments


bottom of page