18.06.2021 «Ուշագրավ հանդիպումներ»-ի հերթական՝ 16-րդ զեկույցը:
Հունիսի 18-ին «Քարահունջ հայագիտական կենտրոնի» միջոցառումների շարքում տեղի ունեցավ մեր հերթական 16-րդ հանդիպումը։
Բանախոսը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) պրոռեկտոր Գառնիկ Ստեփանյանն էր, ով նաև 2020թ․ ամռանը Քարահունջ աստղադիտարանում Բյուրականի աստղադիտարանի և ՃՇՀԱՀ -ի համատեղ կազմակերպած գիտարշավի գեոդեզիստների և ճարտարապետների խմբի ղեկավարն էր։
Թեման՝ Քարահունջ աստղադիտարանը հայ ազգի տարիքը փաստող հուշարձան։
Մասնավորապես, պարոն Ստեփանյանը հուշարձանը ներկայացրեց շինարարի և ճարտարապետի աչքերով, ցույց տվեց Քարահունջում գիտարշավի ընթացքում կատարված մոդելավորման և այլ ուսումնասիրությունների / չափումների որոշ արդյունքներ:
Քարահունջի հետազոտությունները շատ կարևոր են մեզ համար: Դրանք կշարունակվեն, և սպասվում են ուշագրավ բացահայտումներ: Հիանալի է, որ Քարահունջ աստղադիտարանը գտնվում է Բյուրականի աստղադիտարանի ու Ճարտարապետության և շինարարության համալսարանի ուշադրության ներքո, ինչը այնտեղ հետագա ոտնձգություններ թույլ չտալու գրավականն է: Քարահունջ հայագիտական կենտրոնը ամեն կերպ կշարունակի աջակցել գիտարշավների և հետազոտությունների գործընթացին:
Միջոցառումը անցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, որի բակում օր առաջ «Քարահունջ հայագիտական կենտրոնի» անդամները տնկել էին ՄԱՅՐԻ ծառ:
Հանդիպման տեսանյութը կարելի է դիտել մեր յութուբյան ալիքում՝




תגובות