top of page

Տիրին կատարի վիշապաքարերի հովիտը:

Updated: Dec 21, 2022

21.09.2020 «Քարահունջ» հայագիտական ՀԿ-ի անդամները 2020թ.-ի սեպտեմբերի 21-ն եղան Տիրին կատարի վիշապաքարերի հովտում...


Գտնվում է Արագածի հարավ – արևմտյան լանջին, գագաթից մոտ 12 կմ հեռավորության վրա: Հովիտը առաջացել է Սև սար (3138 մ) և Տիրին կատար (2858 մ) սարերի միջակայքի իջվածքում, որը լցվել է լճային և սառցադաշտային առաջացումներով (կավ, տարբեր չափերի բազալտային քարաբեկորներ), առաջացնելով հարթ ու ընդարձակ հովիտ: Հովտում մինչև մեր ժամանակները խահպանվել են մի քանի մնացորդային փոքրիկ լճակներ: Հովտի ամբողջ տարածքում տարածված են վիշապաքարերը, որոնց մի մասը հայտնաբերվել են պեղումների արդյունքում: Վիշապաքարերը ունեն ձկան ցուլի և խոյի տեսք, որոնք քանդակված են 2-4 մետր երկարությամբ մշակված բազալտային քարաբեկորների վրա: Ակնհայտ է, որ վիշապաքարերը հազարամյակներ առաջ եղել են կանգնած վիճակում, նրանք նայել են դեպի հյուսիս՝ Արագածի գագաթին, հետագայում, հավանաբար կրոնական փոփոխություններից հետո վիշապաքարերը գցել են գետնին և ծածկվել հողով ու քարաբեկորներով (գցելու ժամանակ էլ, որոշ քարեր ջարդվել են): Մի քանի տարվա պեղումների ընթացքում, հնագետների արշավախումբը հովտում հայտնաբերել է մոտ 12 վիշապաքար:


Հատկանշական է, որ Վիշապաքարերի հովիտը գտնվում է հենց Տիրին կատար հրաբխային լեռան ստորոտում, հրաբուխը գործել է վերին Չորրորդական ժամանակաշրջանում (մոտ 150 000 – 80 000 տարի առաջ), հրաբխային լեռը կրում է մեր հնագույն սրբազան հավատքի դիցերից՝ Տիր դիցի (Արամազդ գերագույն աստծո քարտուղարը և օգնականը) անունը: Տիրի անունով են կոչել Հայքի բազմաթիվ բնակավայրեր և լեռնագագաթներ, նշենք լեռնագագաթ Տավրոսի լեռնաշղթայում (Տիրինկատար) և քաղաք Տարոն գավառում (Տիրակատար):







249 views0 comments

Comments


bottom of page