Քարահունջը շարունակում է մնալ վտանգված:
- Carahunge.org
- Jun 23, 2020
- 1 min read
Updated: Oct 7, 2021
23.06.2020 Մինչդեռ բոլորը զբաղված են քաղաքական հարցերով և թագավարակով, արդեն երկու ձմեռ Քարահունջ աստղադիտարանը անց է կացրել ահռելի բաց խրամատներով, որոնք Աշոտ Փիլիպոսյանն է իր հետևից թողել՝ ի խախտում բազմաթիվ օրենքների և միջազգային հնագիտական կոնվենցիայի: Փոսերը և ծավալուն բացվածքները նպաստում են կառույցի մեգալիթների տեղաշարժմանը:
Ցանկացած միջոցառում Քարահունջում նմանվում է պարերի հիվանդի մահճակալի շուրջ:
Բազմաթիվ բողոքներ մնում են անպատասխան։ Սակայն մեր պայքարը լինելու է շարունակական, մինչև որ կառույցը չվերականգնվի և չփակվի պեղումների համար:
Օրերս ՀՀ ԿԳՄՍՆ-ի նախարարի օգնականին՝ տիկին Խաչատրյանին, ուղարկեցինք մեր հերթական նամակը:



Kommentare