30.06.2020 Մայրի ծառը Հայկական լեռնաշխարհի առաջին բնակիչն է, հնագույն ավանդության համաձայն, «Ամենասկզբում հավերժական ծովն էր, որը բարձրանում էր գմբեթի նման և որից առաջացավ առաջին ցամաքը սարի տեսքով: Սարից սկսեց հոսել համաշխարհային գետը՝ Մեծ Եփրատը, իսկ սարի վրա աճեց առաջին ծառը՝ հզոր Մայրին»: Մայրին դրախտի առաջին ծառն էր և Հայոց «Կենաց ծառը»: Մայրի ծառը հնագույն ժամանակներից համարվել է սրբազան ծառ, այն կապված է աստվածամայր Անահիտի պաշտամունքի հետ:
Հին Հայաստանում Մայրիների անտառը սրբազան էր, այնտեղ ապրում էին աստվածները, իսկ նույնիսկ մեկ Մայրի ծառ կտրելը համարվում էր սպանություն... Ծառի փայտանյութը օգտագործվում էր բացառապես ծիսական նպատակներով և տաճարային շինարարության մեջ:
Մայրին աճում է շատ դանդաղ, դիմանում է մինչև -30 աստիճան ցրտերին: Խիստ լուսասեր է (Արևասեր), դիմանում է երաշտին և տառապում է խոնավության առատությունից: Լավագույն պայմաններում ծառի բարձրությունը կարող է հասնել 40-50 մ, բնի տրամագիծը 2,5-3 մ: Ծառը գոյատևում է 2000-3000 տարի:
Մայրի ծառը անհայտացավ Հայկական լեռնաշխարհից Հայոց հին ու սրբազան հավատքի հետ (301 թվից):
Նոր տնկված այս Մայրիները առաջիններից են, որ վերադառնում են հայրենիք...
«Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն» ՀԿ-ի հիմնադիրներից մեկը՝ Հովհաննես Ազիզբեկյանը, իր Լիբանանյան ճանապարհորդությունից բերել է մոտ 20 մայրի ծառ, որոնք հետագայում կտնկվեն տարբեր նշանավոր վայրերում։
Երեք Մայրիներ հանգրվանեցին Գառնու տաճարի տարածքում։
Նկարում Հզոր Մայրիների ծառերն են Լիբանանում, տնկիներից մեկը և քուրմ Արգիշտին ծառերի ցուցանակը տեղադրելու ժամանակ:
Կարդալ Մայրի ծառի մասին Հովհաննես Ազիզբեկյանի հոդվածը՝
Comentarios