top of page

Այցելություն Երևանի Պետական Համալսարանի աստղադիտարան

Updated: Sep 27, 2022

Սեպտեմբերի 1-ին Քարահունջ հայագիտական կենտրոնի անդամները այցելեցին Երևանի պետական համալսարանի աստղադիտարան, որը տնօրեն աստղաֆիզիկոս Աշոտ Մելքոնյանի ջանքերով նորացվել և ժամանակակից է դարձել:


Աստղադիտարանը հիմնադրվել է 1933 թվականին, այս թվականին է այստեղ տեղադրվել իր ժամանակի լավագույն աստղադիտակներից մեկը, որը մինչև հիմա հրաշալի աշխատում է, և որի շնորհիվ հյուրերը Աշոտ Մելքոնյանի օգնությամբ կարողացան ծանոթանալ աստղադիտակի և այդ երեկոյի ժամանակ դիտվող՝ Լուսընթագ (Յուպիտեր) և Երևակ (Սատուրն) մոլորակների հետ:


Միայն շատ ուշ երեկոյան կենտրոնի անդամները հրաժեշտ տվեցին աստղադիտարանին: Շնորհակալություն Աշոտ Մելքոնյանին ջերմ հյուրընկալության համար:






44 views0 comments

Comments


bottom of page