top of page

Արթուր Արմինի «ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ․ ՀԻՄՆԱԴՐՈԹՒՅԹՆԵՐ» գրքի շնոհադեսը

Ապրիլի 12-ին ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում կայացավ բնական գիտությունների Եվրոպական Ակադեմիայի անդամ, հայագետ, մշակութաբան տնտեսագետ, «Ալբերտ Շվայցեր» և «Սուրբ Գեորգի խաչ» մրցանակների մրցանակակիր Արթուր (Արմին) Բաբայանի «ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ․ ՀԻՄՆԱԴՐՈԹՒՅԹՆԵՐ․ Ինչպիսի Հայրենիք է ցանկանում ունենալ հավաքական հայ ժողովուրդը» վերնագրով գիտաքաղաքական աշխատության շնորհանդեսը, որը հեղինակի վերջին տարիների գիտական գործունեության արդյունքն է։


Արթուր Արմինը հայ մշակույթի ոլորտի լավագույն գիտակներից է, գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Նրա հիմնադրած "Համահայկական Ազգային Համաձայնություն" շարժումը միավորում է Հայ ազգի ճակատագրով ապրող բազմաթիվ հայ անհատների, որոնք սփռված են երկրում և նրա սահմաններից դուրս։ Աշխատությունը հայրենասերի անկեղծ և անկողմնակալ գիտական վերլուծություն է, որը հեղինակի մտքի և մի քանի գիտությունների ուժով ճանապարհ կբացի մեր տևական անհաջողություններից դուրս գալու համար, եթե դառնա հայրենասեր լայն զանգվածների համոզմունքը։


Դահլիճը լեփ լեցուն էր, և տեղի ունեցավ գրքի լայն քննարկում և ներկայացում։ Ելույթ ունեցող տնտեսագետները, քաղաքագետները, մշակութաբանները գիտության և կրթության ներկայացուցիչները աշխատությունը ներկայացրին բոլոր կարևոր կողմերից։ Այն գնահատվեց որպես հայ ազգային պետականություն ստեղծելու մանրամասն մշակված և հիմնավորված գործունեության պլան։ Մասնակիցները մաղթեցին գրքին լայն տարածում, իսկ հեղինակին՝ հնարավորություն՝ կոտրելու ՀՀ-ում 30 տարի շարունակ ձևավորված կարծրատիպը և "վոժդերի" ու շուկայական կուռքերի կեղծիքի աշխարհը փոխարինելու ծրագրի միջոցով երկիրը փրկելու իրատեսական ուղու։ Մենք ևս աջակից լինենք լավագույն ծրագրի տարածմանը և երկրի վաղվա օրը մոտեցնելու աշխատանքին։




48 views0 comments

コメント


bottom of page