top of page

Կատարինա Բայերի Արևի Հայաստանը

Updated: Oct 28, 2024

Կատարինա Բայերը, ով 2021 թ-ից սովորում է Գերմանիայում` Լայպցիգի Գեղարվեստի ակադեմիայում,  և  մասնագիտանում է կինոյի, փորձարարական ֆիլմերի և վիդեո ինստալացիաների ոլորտում, դիմեց <<Քարահունջ հայագիտական կենտրոն>>, որպեսզի մենք աջակցենք իր դիպլոմային ֆիլմի նկարահունումներին Հայաստանում։


Ուսումնասիրությունների ընթացքում Կատարինան հայտնաբերել էր իր համար Օրգովի ռադիոաստղադիտակը և Պարիս Հերունու գիրքը՝ «Հայերը և Հնագույն Հայաստանը», տպավորված էր Հայաստանի աստղագիտության ոլորտում ունեցած կարևոր ներդրումներով և ցանկանում էր իր ավարտական ֆիլմը՝ «Արեգակի աչքում» (աշխատանքային վերնագիր), նվիրել այս թեմայի ուսումնասիրությանը: Ֆիլմը կնվիրվի Հայաստանի պատմական և գիտական վայրերին, ինչպիսիք են Հերունու ռադիոաստղադիտակը (ROT-54/2.6), Քարահունջ աստղադիտարանը, Գառնիի Արևի տաճարը, Սևսարի աստղադիտարանը, Նեմրութ լեռան հուշարձաններիը։


Իր աշխատանքում Կատարինան ցանկանում է փորձել ժամանակի թռիչք կատարել, անդրադառնալով գիտության, պատմության,  ինչպես նաև հնագիտության և աստղագիտության խաչմերուկների որոնմանը և սիմվոլների մեկնաբանմանը: Ֆիլմի ավարտից հետո Կատարինան նախատեսում է այն ներկայացնել միջազգային կինոփառատոններում։


Կատարինան գրեց, որ նախատեսում է գտնվել Հայաստանում 2024 թ-սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 1-ը՝ հարցազրույցներ և նկարահանումներ իրականացնելու համար: Ի սկզբանե, գրելով մեզ, Կատարինան կարծում էր, որ մենք ենք տալիս թույլտվություն Քարրահունջում նկարահանելու։ Մենք ուղորդեցինք իրեն ՊՈԱԿ, որին պատկանում է արգելոցը, ինքներս նաև բազմաթիվ զանգեր կատարեցինք, փորձելով օգնել Կատարինային, բայց ոչ նրա նամակներին պատասխանեցին, ոչ էլ կարողացանք զանգերով կարգավորել հարցը։ Բայց դա չի զարմացնում․․․


Ի վերջո ուղորդեցինք և  աջակցեցինք Կատարինայի այցերը դեպի Հերունու աստղադիտակ, Բյուրականի աստղադիտարան, որտեղ նա ունեցավ իր ասելով հիանալի հանդիպում տնօրեն Արեգ Միքայելյանի հետ։ Գառնիի տաճարի այցելության համար ծանոթացրեցինք հիանալի պատմաբան և գիդի՝ Բագրատ Մովսեսյանի հետ, ում հետ Կատարինայի պատմելով նա ունեցավ երկար և շատ հետաքրքիր զրույց պատմության և դիցաբանության մասին: Կատարինան այցելեց Քարահունջ աստղադիտարանը, Սև սարի աստղագիտական տարածքը, Գեղամասարի ժայռապատկերները։ Այս ամենը, իր ասելով, հիանալի էր և ֆանտաստիկ։


Իր  Գերմանիա մեկնելուց առաջ վերջին օրը Կատարինան այցելեց  մեր գրասենյակ, որտեց հարցազրույցներ վերցրեց՝ Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնի վարիչ Հայկ Մալխասյանից, ճարտարապետ, Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի պրոֆեսոր Գառնիկ Ստեփանյանից և <<Քարահունջ հայագիտական կենտրոն>>-ի նախագահ Նանա Հերունուց։


Այս ամենը մենք կազմակերպեցինք սիրով և պատրաստակամությամբ, հուսալով, որ Կատարինայի ֆիլմը առնվազն կպարունակի իրական տեղեկություններ Հայաստանի վերոնշյալ պատմական և գիտական օբյեկտների վերաբերյալ։ Կատարինան շատ հմայիչ և բարեհամբյուր անձնաորություն է։ Նա ասաց, որ անպայման կվերադառնա, քանի որ շատ տպավորված էր հայկական մշակույթի հարստությամբ, գեղատեսիլ վայրերով և բազմաթիվ ընկերասեր ու բաց մարդկանցով։  Սիրով նորից կհանդիպենք նրա հետ։ Մաղթենք Կատարինայի ֆիլմին մեծ հաջողություն։




Комментарии


bottom of page