«Կիլիկիա» առագաստանավը
- Carahunge.org
- Dec 9, 2022
- 1 min read
Updated: Feb 28, 2023
2022 թ. դեկտեմբերի 9-ին կայացավ «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի հերթական հանդիպումը:
Մենք հյուրընկալեցինք «ԿԻԼԻԿԻԱ» առագաստանավի նավապետ, "ԱՅԱՍ" ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կարեն Բալայանին։
20 տարի առաջ կառուցվեց «Կիլիկիա» առագաստանավը՝ Կիլիկիաի առևտրական նավերի ճիշտ կրկնորինակը: Համարձակ միտք, երազանք, որի իրականացումը տևեց 17 տարի՝ 6 տարի նախապատրաստական աշխատանքներ և 11 տարի շինարարություն:
Դա մի մեծ իրադարձություն էր ողջ աշխարհի հայության համար, այն յուրաքանչյուրիս ուրախություն և հպարտություն պարգևեց, քանզի 800 տարի անց հայկական դրոշով նավը մեկնեց մեծ նավարկության, անցնելով 28 հազար կմ, հանգրվանելով 25 երկիր և 63 նավահանգիստ:
Հանդիպմանը ներկա էին նաև առագաստանավի բոցման Գրիգոր Բեգլարյանը և անձնակազմի այլ անդամները:
Հանդիպման տեսագրությունը մեր Youtube-յան էջում՝



Comments