top of page
Writer's pictureMariam Vardanyan

Միջնադարյան խազարվեստը

Updated: Dec 6, 2024

Նոյեմբերի  22-ին տեղի ուունեցավ «Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն»-ի 63-րդ հանդիպումը, որը կազմակերպվում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ:

 

Թեման՝ Միջնադարյան խազարվեստը:


Բանախոս՝ Արթուր Շահնազարյան, կոմպոզոտոր, կոմիտասագետ, խազերի վերծանող, «Է ԱՐԱՐ» և մի շարք այլ հայ միջնադարյան խազաբանության, մշակութաբանության, ազգագրության, ժողովրդական ստեղծագործության, կրթության վերաբերյալ գիտական աշխատությունների հեղինակ։


Ի սկզբանե մեզ սպասում էր հաճելի անակնկալ․ մեր մտերիմ համախոհ մաթեմատիկոս Վիկտոր Վահանյանը, ով ապրում է Սոչիում, խնդրել էր իր վաղեմի ընկեր, ազատամարտիկ, նկարիչ և բանաստեղծ Հովհաննես Աղաբաբյանին  (երկուսն էլ ծնվել են Ախալցխայում) լեզվաբան Լեյլա Ստեփանյանի համար նկարել մի նկար՝ ի հարգանք և ի գնահատում վերջինիս ներդրմանը լեզվաբանության և հայագիտության մեջ: Հովհաննեսն իրար էր միացրել Լեյլա Ստեփանյանի համար երկու հարազատ բաներ․ Գտչավանքը և Զատկի կղզու մոաի արձաններից մեկը։ Հիշեցնենք, որ տիկին Լեյլան հետազոտում է հայերենի և Զատկի կղզու լեզուների ընդհանրությունները:


Հովհաննեսը եկել էր Արտաշատից, որպեսզի հանձնի նվերը, ինչը և արվեց ջերմ մթնոլորտում: Տիկին Լեյլան զգացված էր և շատ հավանեց նվերը:


Հանդիպման տեսագրությունը մեր Youtube-յան էջում՝







6 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page