<<Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն>>-ը 5 տարեկան է
- Mariam Vardanyan
- Feb 12
- 1 min read
Փետրվարի 5-ին լրացավ <<Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն>> ՀԿ-ի հիմնադրման 5-րդ տարեդարձը: Մինչ այդ երկու տարի գործել ենք որպես <<Փրկենք Քարահունջը>> հասարակական շարժում՝ ի պաշտպանություն <<Քարահունջ աստղադիտարան>>-ում իրականացվող ավերիչ գործողությունների:
Այսօր մենք կայացած կազմակերպություն ենք շնորհիվ մեր հայագետ գիտնականների, մեր շուրջը համախմբված մարդկանց և մեր սիրելի ունկնդիրների: Շնորհակալություն առողջ մտածող և գիտակից հանրությանը, մեզ բոլորիս համերաշխություն, համախմբվածություն, ուժ և կորով՝ նոր դարաշրջանի մարտահրավերները միասին հաղթահարելու համար:



コメント