top of page

Հաղթանակ: Ստորագրահավաքի ավարտ:

Carahunge.org

Updated: Apr 30, 2022

2021 թվականի հուլիսին այսպես կոչված հնագետների «պեղումների» հետևանքով գոյացած փոսերը և խրամատները ,որոնք սպառնում էին վաղնջագույն աստղագիտական համալիրի հեետագա անվտանգությանն ու ամբողջականությանը, վերջապես ամրակայվեցին և ծածկվեցին։


Նկատի ունենալով, որ մեր ստորագրահավաքի պահանջները հիմնականում բավարարված են, մասնավորապես՝


- Քարահունջի անվտանգության համար մեր համատեղ պայքարի սկզբից՝ 2018 թվականի օգոստոսից, պեղումները դադարեցվել են,

- կատարվել են հուշարձանում հնագետների կողմից թողնված փոսերի և խրամատների ամրակայման և ծածկման աշխատանքներ,

- հարուցվել է քրեական գործ, այնուհետև փակվել, բայց գործընթացը դեռ ավարտված չէ,

- հուշարձանը, թեև ոչ այնքան հուսալի, բայց պահպանվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպության կողմից, որի ենթակայության տակ գտնվում է պետականորեն,

-Քարահունջը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկելու հարցը ընթացքում է։


Մենք փակում ենք ստորագրահավաքը, սակայն «Փրկենք Քարահունջը» շարժման հիման վրա ստեղծված «Քարահունջ հայագիտական ​​կենտրոն» հասարակական կազմակերպությունը շարունակում է իր ակտիվ գործունեությունը։ Մեր գոռծառույթն է պահպանել և ուսումնասիրել Քարահունջը, ինչպես նաև հետազոտել Հայաստանի այլ, մասնավորապես՝ աստղագիտական ​​նշանակություն ունեցող հնագույն հուշարձանները։

Շնորհակալություն բոլորին շարժմանը մասնակցելու համար։ Մեր հաջողությունները մենք տեսնում ենք նրա աջակիցների մասայականության և ակտիվության մեջ (ընդգրկված էին աշխարհի բոլոր մայրցամաքների հայ և այլազգի բարի կամքի տեր մարդիկ)։


Ցանկացողներին հրավիրում ենք մեր բաց հանդիպումներին, ուր հայագիտության շատ արդիական թեմաներով ընթերցվում են դասախոսություններ։

Մեզ կարող եք գտնել՝

Հեռ․ 033 411714



Commentaires


bottom of page